...

Կերեք զմիմյանս

Կերեք զմիմյանս

Քաղաքագետ, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Ստեփան Դանիելյանը գրել է. «Երբ քարոզարշավից առաջ քննարկում էինք հնարավոր տարբերակները, հիմնական սցենարն այն էր, որ Փաշինյանի համար ընդունելի ընդդիմությունը լինելու է այն թեկնածուն, ում դարձնելու են քննադատության թիրախ, դրանով բարձրացնելով նրա ձայների քանակը:

Ինչն է հետաքրքիր, մենք կանխագուշակում էինք, որ դա լինելու է Հայկ Մարությանը: Նրան դարձնելով հիմնական թիրախ, դարձնելու էին ՔՊ-ի այլընտրանքը: Դա պարզ տեխնոլոգիա է, որը բազմիցս է կիրառվել»:

«ՉԻ». Դե ինչ, կարելի է էն գլխից շնորհավորել ՔՊ-ին ու Տիգրան Ավինյանին: Ընդդիմադիրները նրանց դեմ պայքարելու փոխարեն իրար դեմ են պայքարում: Իրենք իրար դեմ պայքարելու են, Ավինյանը քաղաքապետ դառնա: Բա չշնորհավորե՞նք: 

Կամ էլ պայքարում են թիվ 1 ընդդիմադիր ուժի կոչման համար: Հիմա Հայկ Մարությանն էլ կարող է պատասխանել, թե դուք էլ քանի տարի է, ջուր եք լցնում իշխանությունների ջրաղացին, որ ձեր Ռոբերտ Քոչարյանը մերժել է ընդդիմության ուժերը միավորելու առաջարկները, ու այսպես մինչև ընտրությունների վերջը:

Այնտեղ ո՞վ մնաց. Տիգրան Արզաքանցյանն էլ կասի, որ այս երկու ուժերը սպառել են իրենց, կոռումպացված են, եթե, իհարկե, կարողանա «կոռուպցիա» բառը արտաբերել: 

Մանե Թանդիլյանն ու Դավիթ Խաժակյանը, իհարկե,  իրար հետ հարաբերություններ են դեռ պարզելու՝ ձեռքի հետ հարվածելով Մարությանին ու «Մայր Հայաստանին»: Вангуем: 

Իշխանության ուզածն էլ հենց սա է. որ ընդդիմադիր ուժ համարվողներն իրար գզեն: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ