ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Այսօր քաղաքապետի երկու ընդդիմադիր թեկնածուներ պայմանավորվել են «ընտրատեղամասերում միասին պայքարել և թույլ չտալ ընտրախախտումներ» ։
Դա դեռ լավ է, կարող էին չէ՞ որոշել, որ միասին պայքարելու են, որ արևը առավոտյան դուրս գա և երեկոյան մայր մտնի, իսկ գիշերն էլ տեղեկացնել պայքարի հաջող հանգուցալուծման մասին»:
«ՉԻ». Նախ ասենք, որ այդ երկու թեկնածուները Հայկ Մարությանն ու Մանե Թանդիլյանն են: Պատահական կամ ոչ պատահական քարոզարշավի ժամանակ փողոցում ռաստվել են:
Բայց իշխանություններն ինչի՞ են այսպես ղզղնել այդ երկուսի պայմանավորվածությունից: Ընտրախախտումների դեմ պայքարելը հանցա՞նք է:
Ընդհակառակը, նույն Ավինյանը մի քիչ ողջամտություն ցուցաբերեր, հենց ինքը պիտի ողջուներ Մարությանի և Թանդիլյանի մտադրությունը, ասեր՝ ես էլ եմ միանում ձեզ, միասին թույլ չտանք, որ կեղծիքներ լինեն, պայքարենք հանուն ժողովրդավարական ընտրությունների, այս հարցում եկեք համագործակցենք: Հաստատ ավելի դրական ու քաղաքակիրթ կընկալվեր, վարկանիշը դրանից կշահեր:
Դրել, երեկվանից այդ երկուսին ցեխն են կոխել, ո՞նց թե դուք որոշել եք համատեղել ուժերն ընդդեմ հնարավոր ընտրակեղծիքների: