...

Գնացքի շնորհիվ չթռնելու ժամանակը

Գնացքի շնորհիվ չթռնելու ժամանակը

«Հանե՛ք ձեր թեկնածությունները հօգուտ ընդդիմության լոկոմոտիվ Անդրանիկ Թևանյանի», կոչ է արել «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուներից մեկը՝ դա պատճառաբանելով այսպես․ իրենց ուժը միակն է, որ «թիրախավորել է անձամբ երկրի ղեկավարին»։

Լավ է, իհարկե, որ Անդրանիկ Թևանյանը լոկոմոտիվ է, այսինքն՝ իր ետևից տանում է ընդդիմադիր գնացքի վագոնները։ Իսկ թե ովքեր են այդ վագոնների ուղևորները՝ հասկանալի է․ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն ու ՀՅԴ-ն արդեն իսկ իրենց կողմնակիցներին կոչ են արել քվեարկել «Մայր Հայաստանի» օգտին։

Բայց մի բան, այնուամենայնիվ, տարօրինակ է։ «Մայր Հայաստանն» ինքն իրեն ընդդիմության լոկոմոտիվ է համարում, բայց իշխանությունները, չգիտես ինչու, առայժմ շատ ավելի ակտիվորեն «թիրախավորում» են ոչ թե այդ լոկոմոտիվին, այլ Կարգին Հայկոյին ու Մանե Թանդիլյանին։ Որևէ մեկը չի՞ կռահում, թե ինչու։

Չէ, ուրիշ բան չմտածեք։ Երևի պատճառն ընդամենը այն է, որ լոկոմոտիվն այլևս վտանգավոր չեն համարում։ Ինչո՞ւ։ Որովհետև Քոչարյանն ու ՀՅԴ-ն հրապարակավ սատարում են այդ դաշինքին։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ