...

Ուրախ են, ուրախ

Ուրախ են, ուրախ

«Իրավունքը» գրել է, որ դեռ շաբաթը չլրացած` բավական ուրախ տրամադրություն է «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ում: Պատճառն այն է, որ Արթուր Ղազինյանին խորհրդարանում փոխարինելու է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արգիշտի Գևորգյանը:

«Փաստացի, որքան երերում են «Հայաստան» դաշինքի հիմքերը, այնքան ավելի ամրանում է խորհրդարանում ՀՅԴ-ն միայնակ»,- գրել է պարբերականը:

«ՉԻ». Տո ճիշտ էլ արել է Թագուհի Թովմասյանը, որ անկախ պատգամավոր է ձևակերպվել՝ քցելով Քոչարյանին: 

Թե չէ, իր տեղը ԱԺ մարդու իրավունքների այդ հանձնաժողովում բերելու էին, մի հատ դաշնակ դնեին: Մի հատ պատկերացրեք, Թագուհի Թովմասյանի տեղը, օրինակ, Ծովինար Վարդանյանը լիներ: Ո՜ւ-ու, արդեն վախենալու է:

Առավոտից երեկո սրա-նրա կաբինետներում էր թռչկոտելու, պաշտոնյաների երեսներին ֆոտոներ շպրտելու ու «խլապուշկա» տրաքեցնելու:  

Դրա համար էլ ՀՅԴ-ն կիսով չափ է ուրախացած: Արթուր Ղազինյանի տեղը բրոնյա արեցին, իսկ ահա Թ. Թովմասյանի պաշտոնը ձեռներից գնաց:

Հ.Գ. Իմիջիայլոց, Արթուր Ղազինյանը հեռացավ՝ այդպես էլ չընտրվելով ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալ: Հերթը Արգիշտի Գևորգյանինն է, տեսնենք, նա քանի անգամ չի ընտրվելու:
 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ