...

Իրար սատարեք, որ չվտարվեք

Իրար սատարեք, որ չվտարվեք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե նոր ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է շատ քիչ ձայներ ստանալ, բայց ինքը վստահ է, որ ՀՅԴ-ն հաջորդ ընտրությունների արդյունքներով խորհրդարան չի անցնելու։

Իսկ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանն այդքան վստահ, որ դաշնակները հաջորդ խորհրդարան չեն անցնելու։ Հեչ որ չլինի՝ ՔՊ-ի հետ դաշինք կստեղծեն, անունն էլ կդնեն, օրինակ, ՀՅՊ (Հայ Յեղափոխական Պայմանագիր) կամ ՔՅԴ (Քաղաքացիական Յեղափոխական Դաշնակցություն)։ Վերջին հաշվով՝ երկուսն էլ հեղափոխական ուժեր են, երկուսն էլ աչքի են ընկնում բացառիկ արկածախնդրությամբ, երկուսն էլ տարածքային կորուստների և հանրապետություններ «վարի տալու» վարպետներ են (ՀՅԴ-ն Առաջին հանրապետությունն է «վարի տվել», ՔՊ-ն՝ Երրորդը), երկուսն էլ առանձնապես չեն փայլում սկզբունքայնությամբ և ում հետ ասես կոալիցիաներ են կազմել (ՀՅԴ-ն՝ Երիտթուրքերի հետ, Քոչարյանի հետ, ՀՀԿ-ի հետ, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ, նույն ՔՊ-ի հետ, ՔՊ-ն՝ ԼՀԿ-ի հետ, ԲՀԿ-ի հետ, ՀՅԴ-ի հետ, «Հանրապետության» հետ)․․․ 

Մի խոսքով՝ քաղաքականության մեջ երբեք մի ասեք «երբեք»։ Առավել ևս՝ եթե «իզմ»-եր չունեք։

ՎԱՐԿԱՆԻՇ

   502 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ