...

Քաղաքական ուժերը՝ Քաբուլը գրավելու մասին

Քաղաքական ուժերը՝ Քաբուլը գրավելու մասին

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Հայաստանի քաղաքական ուժերը՝ թալիբների կողմից Քաբուլը գրավելու մասին:

ՀՀԿ. Անպիտան, օդը չտեսնված աղտոտված, ենթակառուցվածքները 80-ականների մակարդակի մնացած քաղաք էր:

ՔՊ. Մարտերը Քաբուլի համար շարունակվում են: Շուտով Արծրուն Հովհաննիսյանը և Պեգովը նկար կհրապարակեն Քաբուլի արվարձաններից: Հաղթելու ենք:

ՀՅԴ. Քաբուլը անպայման մի օր ազատագրվելու է: Իշխան Սաղաթելյանի արծաթե հարսանիքը հենց այնտեղ ենք նշելու:

«Հայաստան» դաշինք. Պարզապես ցանկանում ենք հիշեցնել, որ երբ 2001 թվականին առաջին անգամ ազատագրվեց Քաբուլը, Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահն էր:

«Հայրենիք» կուսակցություն. Ինչո՞ւ միայն Աֆղանստանը, պետք է հանձնել ամբողջ Միջին Ասիան:

Լևոն Շիրինյան. Թալիբները պետք է զարգացնեն հաջողությունը ու դուրս գան բնական եզրագծերին: Հարավում՝ Գանգես, հյուսիսում՝ Ամուդարյա, արևմուտքում՝ Եփրատ, արևելքում՝ Խուանխե:

ԲՀԿ. Թալիբները ճանաչում, հարգում, սիրում ու մեծարում են Գագիկ Ծառուկյանին:

«Լուսավոր Հայաստան». Գրավել, գրավել են, մենք ի՞նչ անենք, զորք կազմենք, գնանք ազատագրե՞նք:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ