...

Հանրահավաքների անոնս՝ թեժ աշնան համար

Հանրահավաքների անոնս՝ թեժ աշնան համար

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հանրահավաք է անցկացնելու, որտեղ անդրադառնալու է կրթական համակարգի հիմնախնդիրներին:

«ՉԻ». ՀՀԿ-ն հանրահավաք կանցկացնի, որտեղ կանդրադառնա կոռուպցիայի հիմնախնդիրներին:

Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք կանցկացնի, որտեղ կանդրադառնա քրիստոնեական արժեքների և հայոց լեզվի խեղաթյուրման հիմնախնդիրներին:

Արթուր Վանեցյանը  հանրահավաք կանցկացնի, որտեղ կխոսի Հայաստանի ինքնիշխանության դեմ Ռուսաստանի բացասական քաղաքականության մասին:

ՀՅԴ-ն հանրահավաք կանցկացնի, որտեղ կպահանջի լյուստրացիա անցկացնել և բացել ԿԳԲ-ի արխիվները:

«Լուսավոր Հայաստանը» հանրահավաք կանցկացնի, որտեղ կանդրադառնա օլիգարխների գրպանային քաղաքական ուժերի քայքայիչ գործունեությանը:

Արթուր Ղազինյանը հանրահավաք կանցկացնի, բայց իրենց գրասենյակում:

Մարինա Խաչատրյանը հանրահավաք կանցկացնի՝ նվիված հոգեկան առողջությանը և հակասեմիթական տրամադրությունների տարածման խնդրին:

Մենուա Հարությունյանը հանրահավաք կանցկացնի՝ ԼԳԲՏ-ի քայքայիչ գործունեության վերաբերյալ: 

Վազգեն Մանուկյանը հանրահավաք կանցկացնի և 20 րոպե անց կավարտի: 

Կոմկուսը անցյալում է:

«Իմ Քայլը» արձակուրդում է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ