...

Նրանք այլևս կույս են

Նրանք այլևս կույս են

«Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն և «Հայրենիքը» վերջապես ավետեցին իրենց հանրահավաքի օրվա մասին: Նրանք հայտարարություն են տարածել, որտեղ կան նաև հետևյալ տողերը. «2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե ում լուսապայծառ ուղեղում է ծնվել ռևանշիստների վերոնշյալ հայտարարության մեջ մտցնել այս տողերը:

Արատավոր բարքեր ասելով՝ արդյոք չենք հասկանում ոմանց կողմից հարկեր չվճարելը, ընտրակաշառք չբաժանելը, ոմանց թիկնազորի կողմից մարդկանց չծեծելը:

Արատավոր բարքեր ասելով՝ արդյոք չենք հասկանում անգրագետներին քաղաքական թատերաբեմից հեռացնելը:

Արատավոր բարքեր ասելով՝ արդյոք չենք հասկանում օտար երկրների գործակալներին պետական պաշտոններին մոտ չթողնելը:

Արատավոր բարքեր ասելով՝ արդյոք չենք հասկանում միայն պետական պաշտոններ զբաղեցրած, բայց մեծ հարստություն դիզած հատուկ ծառայությունների սպաներին:

Արատավոր բարքեր ասելով՝ արդյոք չենք հասկանում Մարտի 1-ի արդյունքում Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմած ուժերին:

Արատավոր բարքեր ասելով՝ արդյոք չենք հասկանում մանկատան երեխաների փողերը յուրացրածներին պետական պաշտոններից զրկելու հրամայականը:

Հետաքրքիր է, վերոհիշյալ ուժերը երբ են հասկացել, թե երկրում պետք է արդարություն հաստատել: Հաստատ ոչ 2018 թվականի ապրիլի 17-ին, երբ Սերժ Սարգսյանին ընտրեցին վարչապետ:

Հանրապետականներն ավելի անկեղծ են, երբ հայտարարում են, որ 2018 թվականին ժողովուրդը ենթարկվեց մանիպուլյացիայի, իսկ այս ուժերն ավելի շատ նման են անզուսպ սեռական կյանք վարածների, որոնք հիմա փորձում են իբրև կույս ներկայանալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1149 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ