...

Հրաշք դաշինք կլինի

Հրաշք դաշինք կլինի

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե «Հայրենիքը» և ՀՅԴ-ն մտադիր են դաշինք կազմել, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, և այդ դաշինքի վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը արձագանքեց.

«Եկեք ձուկը ջրում այլ թեմաների շուրջ չխոսենք: Մենք ունենք առաջնային խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և արտահերթ ընտրություններ: Իհարկե, չեմ բացառում, որևէ բան քաղաքականության մեջ բացառել չի կարելի: Բայց նաև որևէ բան այս պահին պնդել հնարավոր չէ»:

«ՉԻ». Իհարկե, որևէ բան հնարավոր չէ պնդել: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Շատ պարզ պատճառով. դուք չեք որոշում ձեր անելիքը և օրակարգը: Այսօր կասեն՝ ձերբակալեք Քոչարյանին, կանեք դա, կասեն՝ ասուլիս տվեք և հայտարարեք, որ նա ապօրինի է տիրացել «Կոնգրես» հյուրանոցին, կանեք դա, կասեն՝ հանրահավաք հրավիրեք և Քոչարյանին առաջադրեք ազգի փրկիչ, կանեք դա: Բոլոր ոչ ինքնուրույն խաղացողների ճակատագիրն է այդպիսին: Դուք էլ բացառություն չէիք կարող լինել:

Բայց քանի որ չեք բացառում Քոչարյանի հետ համագործակցությունը, մի պահ կարելի է պատկերացնել, թե ինչ հրաշալի դաշինք կլինի: Ինչ հիանալի պաստառներ կհայտնվեն Հայաստանի փողոցներում. աջ մասում կլինի 2018 թվականի ձեր գնահատականը Քոչարյանի վերաբերյալ, իսկ ձախ մասում՝ արդեն 2021 թվականինը: Դրանից հետո մեկ տոկոսի մասին պարզապես կարելի է երազել:

Ինչ վերաբերում է ձուկը ջրում խոսակցություններին: Այս մասով էլ խնդիրներ ունեք: 1500-2000 մարդ եք կարողանում հավաքել փողոցում, բա ձուկը ջրում խոսակցություն չէ՞ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը և ժամանակավոր կառավարություն կազմելը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1108 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ