...

Հեղափոխությունը խժռում է իր «շանորդիներին»

Հեղափոխությունը խժռում է իր «շանորդիներին»

Եվ այսպե՜ս, Հովիկ Աղազարյանին հեռացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: 

Որ հանելու էին, դա պարզ էր օրվա եղանակի պես: Բայց հեռացման պատճառը... էէ՜, էն Մոսկվայի ընկերը քաշեց: 

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր մանրամասնեց, թե «Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում պետական անվտանգությանը նվիրված թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, ինքը տարբեր դրվագներով նա և նման բնույթի տեղեկատվություն, և կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է կազմակերպել»:

Այսինքն՝ բացի մի տոննա մեղադրանքներից, որոնք Հովիկ Աղազարյանի շլինքին էին դրել վերջին շաբաթներին, ավելացավ նաև պետական նշանակության գաղտնիքների արտահոսք կազմակերպելը:

Սրանից մայթերին չվաճառվող հոտած կարտոֆիլի հոտ է գալիս: Վայթե Քաղաքացիական Քրիստոսն էլ չփրկի: Ավելին, մեզ թվում է, որ հենց ՔՔ-ն (Քաղաքացիական Քրիստոս) էլ կանգնած է Հովիկ Աղազարյանին մինչև վերջին խազը պատժելու գործընթացի ետևում:

Ասա, քո համար նստեիր պատգամավորական աթոռիդ, շարիկ գլորեիր, անդարդ ապրեիր: Ինչպես քո բազմաթիվ կուսակիցներ... կներեք, նախկին կուսակիցներ: 

Ուզում ենք ասել, որ հեղափոխությունը խժռում է իր որդյակներին, համա ոչ սրանք են հեղափոխական, ոչ էլ Աղազարյանն է որդյակ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   461 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ