...

Նիկոլի թիվն է

Նիկոլի թիվն է

«Ուոթերգեյթյան սկանդալի» մասին լսե՞լ եք: Էն, որ 1972 թվին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ գործող նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմնակիցները «ժուչոկներ» էին դրել հակառակորդ մրցակցի նախընտրական շտաբում: Մամուլը դա բացահայտել էր, այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ Նիքսոնն էլ, չնայած երկրորդ անգամ էր ընտրվել, ստիպված հրաժարական տվեց:

Դրանից երկու տարի հետո էկրաններին հայտնվեց այս սկանդալին նվիրված «Նախագահական ողջ շքախումբը» ֆիլմը, որտեղ Դասթին Հոֆմանն էր խաղում: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ:

Հիմա էս ինչի՞ ենք պատմում. այն, ինչ հիմա մեզ մոտ է տեղի ունենում, դրա համեմատ «Ուոթերգեյթյանը» ստից միջադեպ կարելի է համարել: 

Ամեն ինչ սկսվեց Հովիկ Աղազարյանի հեռախոսի պարունակությունը քրքրելուց, գիտեք՝ ինչ ասես, որ Փաշինյանը չէր հայտնաբերել այնտեղ. իբրև թե սեքս-սկանդալներից մինչև պետական գաղտնիքների հրապարակում:

Ու էս պատմությունը ծիլեր տվեց: Շատ անսպասելի տեղից. ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկ հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից, որ Հովիկ Աղազարյանի հանդեպ արածը արած չէր: 

ՔՊ-ն էլ հայտարարեց, որ ինքն է Հակոբ Ասլանյանին հեռացնում խմբակցությունից: 

Ու այստեղ նոր պերսոնաժ հայտնվեց. ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: Վերջինս մի հատ տեքստ էր դրել Հակոբ Ասլանյանի էջում (հիմա ման ենք գալիս, չկա, երևի հանել են), տեքստ չէ, ավելի շուտ ղազագիր: Տեքստի իմաստն էլ այն է, որ Հակոբ Ասլանյանը զղջում է իր հայտարարությունների համար, ղալաթ է արել, ՔՊ-ից դուրս չի գալիս, զադնի է տալիս ու տենց: 

Էս տեքստն արդեն այնքան էր տարածվել, ու բոլորի մոտ հարց էր առաջացել, թե ինչ կապ ունի Մխիթար Հայրապետյանը Հակոբ Ասլանյանի հետ, որ ԲՏԱ նախարարի մամուլի խոսնակը գրեց, թե բա. «Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»:

Բայց նման բան չկա: Թե երբ է խորհրդակցել պատգամավորը, երբ է խնդրել: Չկա: 

Հիմա էս պատմությունը բլթբլթում է, ՔՊ-ի ներսում բազարներ են գնում, իրար են ուտում: 

Դե ասեք. բա սա մի հատ «կուկլա» ֆիլմի սցենար չի՞: Որ Դասթին Հոֆմանի ականջն ընկնի, վազելով կգա, ֆիլմում կխաղա: 

Բայց ասեք, որ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը լավ ձեռքերում է: Մխիթար Հայրապետյանը գոնե ֆայմեր, էդ ղազագիրը Հակոբ Ասլանյանին չաթով ուղարկեր: Եթե, իհարկե, գիտի, թե ինչ բան է չաթը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   266 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ