...

Խմբակցություն է վատացել

Խմբակցություն է վատացել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ դադարեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը և մեկ ամսով կասեցնում իր մասնակցությունը «ՔՊ» խմբակցությանը. ««Խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ»։

Պատճառը Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են։

Ասլանյանը հայտնել է, որ ծանոթացել է Հովիկ Աղազարյանի հետ կապված նյութերին, չի տեսել դավաճանություն, պետական գաղտնիքի հրապարակում. «Ամեն ինչ կարդացել եմ։ Այնտեղ գրված չեն այնպիսի բաներ, որ կարող է պետական գաղտնիքի հրապարակման քողի տակ դնել։ Անձնական կյանքի վերաբերյալ խոսելու կարիք չկար ընդհանրապես։ Մեզանից յուրաքանչյուրն ունի իր նեղ անձնական տարածությունը, որտեղ չի կարելի մտնել։ Ես իմ վերաբերմունքն եմ ասում, դեմ եմ»:

«ՉԻ». Յա՜... էս լուրջ է: ՔՊ խմբակցությունը գնալով մաշվում է, այս տեմպերով կարող է խորհրդարանում փոքրամասնություն էլ դառնալ: 

Հովիկ Աղազարյանի օրինակը վարակիչ է դարձել: Կարող է մի հատ առանձին խմբակցություն ստեղծվի. ՔՊ-ից հեռացածների, բայց մանդատը վայր չդրածների: 

Ընդ որում, եթե Հովիկ Աղազարյանի դեմ իշխանություններն ինչ-որ կոմպրոմատներ են ճոճում, սպառնում, որ դատախազությունը կմտնի խորհրդարան, անձեռնմխելիությունից կզրկի, ապա Հակոբ Ասլանյանի դեպքում մի քիչ դժվար կլինի:

Տարիքով մարդ է, դժվար թե սեքս-սկանդալների մեջ թաղված լինի, ոնց որ թե սոցցանցերում ակտիվ չի, չաթերում ամերիկյան գործակալները չեն չամռվում, բիզնես-բան կարծես չկա: 

Բալքիմ էն հին, 15-20 տարվա արխիվները քրքրեն, մի բան ճարեն, դեմը դնեն, բայց բարդ է: Իշխանության աթոռներից մեկն էլ ճոճվեց:

ՎԱՐԿԱՆԻՇ

   315 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ