ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի, եթե Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը մտնի խորհրդարան՝ հաշվի առնելով, որ արդեն քրեական գործ կա, ասել է. «Խնդրում եմ ինձ հանգիստ թողնել: Ես հայտարարել եմ, որ առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու»:
«ՉԻ». Ճիշտ է: Ոչ մի մեկնաբանություն: Ինչպես հին չինական խոսքն է ասում. լռությունը մանդատ է:
Չնայած, ինչ որ ասելու էր, արդեն ասել, պրծել է: Լռի, չլռի, մի հաշիվ է: Մյուս կողմից, եթե Հովիկ Աղազարյանին ընկեր է համարում, պարտադիր պիտի խոսի, երբ Նիկոլ Փաշ… ըըը, կներեք, դատախազը խորհրդարան գա:
Իմիջիայլոց, ՔՊ-ն խմբակցությունից հեռացրել է իր երկու ամենատարեց պատգամավորներին, չհաշված՝ Գագիկ Մելքոնյանը: Երկուսին էլ մեղադրում է… մեղադրանքների ամպլիտուդան տատանվում է «արա»-ով խոսելուց մինչև պետական գաղտնիքների արտահոսք կազմակերպելը:
Ինչ ասես, որ այս օրերին քպ-ականները չեն ասում այս երկու տարեցների հասցեին: Այսինքն՝ մեջների ավազակներն իրենք էի՞ն: