...

Մասկի շոու

Մասկի շոու

ԱԺ պատգամավոր, ՔՊ կուսակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ

Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործընթաց։

Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»- ՄԱՍԿ։

«ՉԻ». Սա էլ տարվա տորթի էն «վիշինկեն» է: 

Հովիկ Աղազարյանը լավ էլ աշխարհաքաղաքական քայլ է կատարել: Տեսնելով, որ հունվարին Թրամպը ԱՄՆ-ի նահագահ է կարգվելու, դե, Իլոն Մասկն էլ նրա աջ թևն է լինելու, որոշել է աշխարհի ամենահարուստ մարդու ուղղությամբ ռևերանս անել: Այսինքն՝ իր կուսակցությունը մասկամետ է լինելու, կուսակցության անդամներն էլ՝ մասկոտներ: 

Ուղեղն աշխատում է: Իլոն Մասկն իմանա, որ իր անունով կուսակցություն կա, բալքիմ ֆինանսավորի, կամ էլ Հայաստանին բարի աչքով նայի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ