...

Պատգամավոր է վատացել

Պատգամավոր է վատացել

ArmLur-ի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:

Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը:

«ՉԻ». Բավական կանխատեսելի այս նախագծում անկանխատեսելին այն էր, որ զեկուցողը Հովիկ Աղազարյանն է լինելու: 

Չնայած, սրա մեջ տրամաբանություն կա: Հովիկ Աղազարյանի օգտին է խոսում այն հանգամանքը, որ նա ճաղատ է: 

Եվ երկրորդ. Հովիկ Աղազարյանը պաթոլոգիկ ալերգիա ունի բիզ-բիզ կամ խառնված մազերից: Իսկ Թագուհի Թովմասյանը երկար մազեր ունի, որ խորհրդարան է գնում, քամի է անում, մազերը էս կողմ, էն կողմ են լինում, Աղազարյանը տեսնում, դրանից վատանում է: 

Էս նախագիծը զուտ մեր հայկական քաղաքական երկնակամարի վառ աստղ Հովիկ Աղազարյանի առողջությունը պինդ պահելու համար է, ուրիշ բան չմտածեք:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ