...

Պայքարող մարդը

Պայքարող մարդը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթաց է նախաձեռնել ու ԱԺ-ում ստորագրահավաք է իրականացնում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ո՞ւմ եք տեսնում Թագուհի Թովմասյանի փոխարեն՝ Արթուր Հովհաննիսյանի՞ն, որն ասում էր՝ լեզուներդ կկտրեմ, ասել է. «Բայց ինչո՞ւ Արթուր Հովհաննիսյանին, այդ հարցը վերապահված է ընդդիմությանը»:

«ՉԻ». Հետո էլ ասում են՝ Հովիկ Աղազարյանը թուլակամ մարդ է: Մի հատ նայեք՝ ոնց է քաջաբար կռիվ տալիս ընդդիմադիր պատգամավորի դեմ: 

Էս քեզ Ադրբեջան չի, որ դեմը կուռկուռի ձագ դառնան, սա շատ ավելի վտանգավոր ախոյան է, այդ չար ու նախանձ Թագուհի Թովմասյանը: Իշխանությունների կոկորդին փշի պես է մնացել:

Իսկ ո՞վ պետք է հանի այդ փուշը. դե, իհարկե, Հովիկ Աղազարյանը: Ինքն ընդհանրապես արդեն ցույց է տվել, թե ինչպես կարող է պայքարել կարտոշկա ծախողների դեմ, հիմա էլ ծանր մարտեր է մղում խորհրդարանում:

Իսկական հայրենասեր է, խոսք չկա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   855 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ