...

9 ½ րոպե

9 ½ րոպե

Փաստաբան Լուսինե Հակոբյանը գրել է. «ԱԺ-ում քննարկվեց Թագուհի Թովմասյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը: Ընդդիմությունը հարցի քննարկմանը չմասնակցեց: Հարցի վերաբերյալ զեկուցեց Հովիկ Աղազարյանը: Զեկուցումը տևեց 9 րոպե: Նրան որևէ մեկը հարց չուղղեց: Մեղադրանքները երկուսն էին. Թ.Թ-ն ԱԺ խորհրդի 46 նիստից մասնակցել է 8-ին և հայ ժողովրդի արժանապատվությունը չի պաշտպանել Հանձնաժողովի նիստերի ընթացքում: Մտքերի փոխանակում տեղի չունեցավ, քանի որ որևէ մեկը միտք չուներ այս հարցի կապակցությամբ ու չգրանցվեց: Հովիկ Աղազարյանն էլ եզրափակիչ ելույթի անհրաժեշտություն չտեսավ: 

Կլինի՞, հայ ժողովրդի արժանապատվության պաշտպանության նկատառումներից ելնելով Հովիկ Աղազարյանը ու ՔՊ-ն զերծ մնան էսպիսի արագացված դատաքննություններից»:

«ՉԻ». Բայց ասեք, որ Ստալինը խելոք մարդ էր: Երբ հաշվեհարդար էր տեսնում իր քաղաքական հակառակորդների հետ, ասում էր՝ կարևորը մարդն է, հոդվածը միշտ էլ կգտնվի:

Հիմա կարևորը Թագուհի Թովմասյանն է, հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերը միշտ էլ կգտնվեն: Կարող էին նույնիսկ հայտարարել, որ նա ճաշակով չի հագնվում ու այդ հիմքով նախագիծը մտցնեին խորհրդարան:

Իմիջիայլոց, Ստալինի պահը սրանով չավարտվեց: Արագացված դատաքննություններն էլ էին իր օրոք ներդրվել: Հերթական հակառակորդին մտցնում էին դատարան, առավելագույնը 10 րոպե էր նիստը տևում, վճիռը կարդում էին, նրան դուրս հանում, հաջորդին բերում: Լավ էլ դասերը յուրացրել են:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ