...

ՔՊ-ի ընտրակեղծարարության աննախադեպ պոտենցիալը

ՔՊ-ի ընտրակեղծարարության աննախադեպ պոտենցիալը

««Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կեղծել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների ընտրությունների արդյունքները։ Բողոքարկման գործընթաց է սկսել ՔՊ ներսում, որը կոորդինացրել է վարչության կազմ չընտրված Արսեն Թորոսյանը։ Թերթի տեղեկություններով՝ վերահաշվարկից հետո Արսեն Թորոսյանն ու ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը անցել են վարչության կազմ, իսկ նախկին ԼՀԿ-ական, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանն ու փոխվարչապետ Մաթևոսյանը դուրս են մնացել ցուցակից: Ի դեպ, վերջինիս համար 20 ձայն ապահովվել է Թորոսյանից ձայներ գողանալու հաշվին։ 

Անկեղծ ասած՝ մեկ է, թե ով կլինի ՔՊ վարչության կազմում, ով՝ ոչ։ Միևնույնն է, Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչ որոշողը, և մեկին մյուսով փոխարինելու փաստը որևէ կերպ չի փոխելու քաղաքական այս թիմի վարքագիծը։ Մյուս կողմից էլ սա հեղափոխական թիմի բարքերը նկարագրող իրադարձություն է։ Ժողովրդավարական բաստիոնների մերձակայքում թափառող թիմը կեղծում է ընտրությունները կուսակցական մակարդակում, և ուրեմն՝ հանգիստ կարող է նույն բանը անել համապետական տիրույթում։ Սկզբում ներսում փչանում են, հետո դրսում տարածում են փչացածության գարշահոտը։ Նույն փուլով է անցել հեղափոխությունը։ Դրան տիրացել են ներսի կուսակցականները՝ այն համարելով իրենց մենաշնորհը, հետո փչացրել են այն արժեքային ու գաղափարական հենքը, որի վրա խարսխված են, այսպես կոչված, բոլոր ժողովրդավարական հեղափոխությունները։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ