...

Ֆրեկեն Բոկն ընդդեմ Աղազարյանի

Ֆրեկեն Բոկն ընդդեմ Աղազարյանի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով քպ-ական (առայժմ քպ-ական) Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, թե Մոսկվայի իր ընկերոջն է սպասում, որի հետ խորհդակցելուց հետո որոշում կկայացնի՝ մանդատը դնել, թե ոչ, ասել է. «Իր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է, գոյություն չունի: Այդպես պրոպելլերով մի հատ ինչ-որ մեկն է Մոսկվայից»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, Կառլսոնը գոյություն ունի արդեն 70 տարի: Բայց Ալեն Սիմոնյանը դրա մասին չգիտի, ինքն ավելի շատ Ֆրեկեն Բոկի է նման: 

Մենակ մի բանի մասին է մտածում. հայտնվել եթերում, թիթիզանալ սանրվածքով, լրագրողների առջև մեծամտանալ, սոցցանցերում իր արտասահմանյան վոյաժները ներկայացնել:

Բայց մեզ էլ է հետաքրքրում. վերջը Հովիկ Աղազարյանի ընկերն ո՞ւր հասավ: Արդեն գիտենք, որ խորին ցավով Աղազարյանը հայտնել է, որ ծալած ունի Նիկոլ Փաշինյանի հորդոր-խնդրանք-պաղատանքն ու մանդատը վայր չի դնելու: Բայց թե երբ ընկերն եկավ, երբ գնաց, էդ մեկն այդպես էլ չիմացանք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   187 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ