...

Հարավկովկասյան գորշ ղազերի կյանքից

Հարավկովկասյան գորշ ղազերի կյանքից

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարել է, թե «ՀԱԿ-ը և Դաշնակցությունը Հայաստանում Ալիևի խոսափողն են»։

Ծովինար Վարդանյանի հայտարարությանը, բնականաբար, չենք անդրադառնա։ Փոխարենը կներկայացնենք կենսաբանության բնագավառից որոշ գիտահանրամատչելի տեղեկություններ։ Հասկանալի է՝ հարգարժան պատգամավորուհու հետ հեչ կապ չունեցող։

Հարավկովկասյան գորշ ղազը (լատիներեն անվանումը՝ Anser) քորդավորների տիպի թռչունների դասի սագանմանների կարգի բադերի ընտանիքի թռչուն է։ Ունի երկար պարանոց և կարճ ոտքեր, քայլում է փքված տեսքով և շորորալով։ Էգերի կենդանի քաշը 4-5 կգ է, մարմնի երկարությունը՝ 60-100 սանտիմետր։ Զուգավորվում է բազմացման ողջ շրջանում, ածում է 5-8 ձու։ Գործնականում ամենակեր է, ինչի շնորհիվ էլ հեշտությամբ ընտելացվում է։ Կտուցը մեծ է, հիմքում՝ հաստացած, վտանգ զգալիս արձակում է կռնչան կամ ծվծվան ձայներ։ Ուղեղի ծավալը 0,5 խորանարդ սանտիմետր է, սակայն դրա արդյունավետ կիրառման գիտականորեն հիմնավորված ապացույցներ չկան։

Հ․Գ․ Բոլոր համընկնումները պատահական են։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ