Ռոբերտ Քոչարյան՝ կենդանակերպի նշանը Տինտո Բրաս
Շաբաթը առանձնապես հաջողված չի լինի: Մոսկվան չի գնահատի ձեր ծնկների այտուցները և կխլի կոմբինատը:
Երկուշաբթի գորովանքով կվերհիշեք հայր Ալիևի ու ձեր լավ հարաբերությունները:
Երեքշաբթի կհայտարարեք, որ ձեր օրվա «լուքի» մեջ չկա որևէ հագուստ, որ պատկանի «Ստեֆանո Ռիչի» ապրանքանիշին: Ուստի անհիմն են լուրերը, թե համանուն բրենդի երևանյան խանութը պատկանում է ձեր ընտանիքին:
Չորեքշաբթի կծնկեցնեք նրան, ով խորհուրդ էր տվել ասուլիս անցկացնել:
Հինգշաբթի կանկեղծանաք, որ սիրած հերոս ունեք, և նրա անունը Ժորժ Դանտես է, իսկ Փաշինյանը սկի Պուշկինին չի ձգում:
Ուրբաթ հաճելի օրերի ռեմեյք է սպասվում: Իշխան Սաղաթելյանին կքաշքշեն «Էրեբունի Պլազայի» զուգարանում: Ով մանդատ տա, ում խիզախությունը գովեն:
Շաբաթ-կիրակին անցկացրեք յոգայի այնպիսի դիրքում, որ վերականգնվեն մաշված ծնկները: