Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը` Միլիարդաոտնուկ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի վիրտուալ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք նախընտրական դաշինք ստեղծելու մասին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Նաիրի Ինշուրանսի» և գազի սպասարկման տեսուչների հետ:
Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ օլիգարխից, և այդ մեկ օլիգարխը դու ես, և այդ մեկ օլիգարխը դու ես, և այդ մեկ օլիգարխը դու ես...
Չորեքշաբթի օրը Թատերական հրապարակում ներողություն կխնդրեք՝ ելույթ չունենալու համար, քանի որ հետ եք վարժվել խոսելուց, մտածելուց, տրամաբանելուց և քաղաքական գործունեությունից:
Հինգշաբթի կհայտնեք, որ Հայաստանի տնտեսական վիճակն այնքան վատ է, որ ամենահարուստ ընտանիքների ռեյտինգում դուրս եք մնացել թոփ-հնգյակից:
Ուրբաթ օրը Հայաստանում ինտերնետ չի լինի. ստիպված կլինեք հաջորդ հանրահավաքը հետաձգել, մինչև կապը դզվի:
Շաբաթ և կիրակի զբաղվեք ընթերցանությամբ. նորից վերհիշեք Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները: