...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Վայրենասեր:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ակտիվ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կհայտարարեք Հայաստանում ալբանական ազգային-ազատագրական շարժում ձևավորելու մասին:

Երեքշաբթի հանդիպում ԱԱԾ նախկին պետի հետ. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, կոմպրոմատների փոխանակում:

Չորեքշաբթի օրը Վիկտոր Սողոմոնյանը կհայտարարի, որ ձեր կարգադրությամբ «Կոնգրես» հյուրանոցում ծիրանի վաճառքի տեղեր կհատկացվեն: 

Հինգշաբթի օրը քյաստըմ կտաք Դավիթ Շահնազարյանի և Վազգեն Մանուկյանի հետ. երեկոյան՝ ռոմանտիկ ընթրիք, ռոմանտիկ հիշողություններ:

Ուրբաթ օրը ձեր փաստաբանները դատարանին կմիջնորդեն հետաձգել դատը, քանի որ կոնդիցիոները չի հասցնում հովացնել դահլիճը: 

Շաբաթ և կիրակի ֆեյքերի հետ օնլայն զորավարժություններ անցկացրեք. և հիշեք, աստղերը հուշում են, բայց չեն բարևում:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1579 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ