Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Քաշքշիկ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի կառուցողական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը Հայկ Ալումյանն ու ևս 40 փաստաբան ձեզ անվստահություն կհայտնեն, որ մենակ Արամ Վարդևանյանին եք խորհրդարան խցկել:
Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ այս խորհրդարանը ձեզ հիշեցնում է Ջորջ Օրբելիի «Անասնագոմը»:
Չորեքշաբթի օրը իշխանությունները կահազանգեն, որ Երևան են մտել մի խումբ ռոմանտիկ դիվերսանտներ. բարձր տրամադրություն, ոգևորվածություն:
Հինգշաբթի օրը մամուլի ասուլիս կհրավիրեք 3 հեռուստաընկերության, 5 ռադիոկայանի, 48 կայքի և 113 ֆեյքի համար:
Ուրբաթ օրը կշնորհավորեք Նիկոլ Փաշինյանին՝ ձեզ շնորհավորելու առթիվ և հույս կհայտնեք, որ «ինչ լինում է, թող ժեշտին լինի»:
Շաբաթ և կիրակի օրերին «Կոնգրես» հյուրանոցում նախաձեռնեք «Փրկել շարքային թոշակառուին» թրիլերի շնորհանդեսը. աստղերի պակաս չի զգացվի: