Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը` Ալբանոս
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի հերոսական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Ռուսաստանին ինտեգրվելու համար անհրաժեշտ է անցնել մեսրոպատառ կիլիրիցայի, Հայաստանն էլ վերանվանել Արմենիա:
Երեքշաբթի կվստահեցնեք, որ պատրաստ եք գալ իշխանության, եթե անցկացվի համառուսական հանրաքվե:
Չորեքշաբթի օրը լուրջ տարաձայնություններ կունենաք Վազգեն Մանուկյանի հետ. վերջինս կպահանջի, որ մի տարով երկրի ղեկավար լինի, դուք ամենաշատը 20 րոպեի համաձայն կլինեք:
Հինգշաբթի օրը Կրեմլը կհայտարարի, որ դուք լավ մարդ եք, միշտ հավատարիմ ծառայել եք ու ծառայում եք իրեն. բարձր տրամադրություն, հերոսական զգացողություններ:
Ուրբաթ օրը Թատերական հրապարակում ելույթի ժամանակ կարտասանեք «Թող միշտ զոհ լինի, ինձանից բացի» բանաստեղծությունը:
Շաբաթ և կիրակի օրերին ուսումնասիրեք ռազմական հեղաշրջումների պատմությունը. աստղերը ընտրություններում անելիք չունեն:
«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: