...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Իժայծյամ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հոգեցունց իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը ազատ արձակվելու համար գրավի տակ կդնեք ձեր բոլոր գրավները:

Երեքշաբթի կհայտարարեք, որ ձեզ ժողովուրդն ավելի շատ է սիրում, դրա համար էլ ձեր օրոք իշխանամետ մամուլն ավելի շատ էր, քան հիմա:

Չորեքշաբթի օրը «Առագաստ» սրճարանում կմասնակցեք «Անհայտ հերոսի» հուշակոթողի բացման արարողությանը:

Հինգշաբթի ձեր փաստաբանական խմբին կհայտնեք, որ կորոնավիրուսի պատճառով աշխատավարձը տալու եք ոչ թե ժամավճարով, այլ օրավճարով:

Ուրբաթ օրը ձեր փաստաբանական խումբը կդիմի Սահմանադրական դատարան՝ ժամավճարի մասին որոշման համապատասխանությունը սահմանադրականության նորմերին քննարկելու համար:

Շաբաթը և կիրակին անցկացրեք տանը՝ ինքնակենսագրականի 9-րդ հատորի վրա: Եվ հիշեք, աստղերը փրկօղակ չունեն:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1856 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ