...

Կերած-խմած-պառկած

Կերած-խմած-պառկած

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Ժողովուրդ ջան, մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլև կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առևտուր ենք անում, սրճարաններում ենք լինում և այլն և այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»։ Գրառմանը կից տիկին Աննան լուսանկարներ է հրապարակել՝ ինչպես են եգիպտացորեն կամ կարկանդակ ուտում, ռեստորանում ձվածեղ ուտում, հետո մտերիմներով հավաքված խորոված ուտում, այնուհետև վառարանի վրա կարտոֆիլ «պլեճ» պատրաստում և ուտում։

Ուտում-ուտում-ուտում են, բայց գրառումը միայն ուտելու մասին չէ։ Մեր բազմաֆունկցիոնալ վարչապետը բացի ուտելուց նաև սիրում է պառկել։ Եվ ահա տիկին Հակոբյանն այդ պահն էլ բաց չի թողել, նկարել է Փաշինյանին գյուղական մահճակալին պառկած։ Կերած-խմած-պառկած։ 

Հուսանք՝ հաջորդիվ տիկին Հակոբյանը ֆոտոռեպորտաժներով կպատմի իր և վարչապետի աննախադեպ այլ ֆունկցիաների, օրինակ՝ սափրվելու, սանրվելու, դիմահարդարում անելու և այլնի, և այլնի մասին։ Հուսանք՝ առաջիկայում զույգը այցելություն չի նախատեսել ատամնաբուժարան կամ, ասենք, մամոգրաֆիայի հետազոտության կենտրոն։

Առողջ եղեք։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7571 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ