...

Այր ու կին՝ նույն մտքին

Այր ու կին՝ նույն մտքին

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի միակ անդամը չէ, որն անակնկալ պաշտոնանկություններ է նախաձեռնել։ Բանն այն է, որ Մխիթար Հայրապետյանն ու Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, իսկ խորհրդի նոր նախագահ է ընտրվել Լենա Նազարյանը։

Այս փաստն անուղղակիորեն հաստատում է լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Նիկոլ Փաշինյանն իր հայտնի «վոթսափյան արմագեդոնն» իրականացրել է տիկնոջ հետ Իջևանում ինչ-որ խնջույքի մասնակցելու ընթացքում՝ մի քանի բաժակ հայրենական արտադրանք «գեներացնելուց» հետո։ Ճիշտ է, առայժմ հայտնի չէ՝ տիկին Հակոբյանը Մխիթար Հայրապետյանին ու Ժաննա Անդրեասյանին WhatsApp-ո՞վ է sms-ներ ուղարկել, թե՞ Telegram-ով, բայց ամեն դեպքում՝ ներընտանեկան համերաշխությունն ակնհայտ է։

Ի դեպ՝ և՛ Մխիթար Հայրապետյանը, և՛ Ժաննա Անդրեասյանն իրենց «սեփական դիմումները» պատճառաբանել են աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Ու այստեղ հարց է ծագում՝ նրանք նկատի ունեն աշխատանքային ծանրաբեռնվածությունը նախարարի՞ պաշտոնում, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամում։ Որպես նախարարներ նրանց ծանրաբեռնվածությունը հազիվ թե ավելացած լինի, որովհետև բարձր տեխնոլոգիաների նախարարությունում «հայկական արբանյակի» մասին անեկդոտները հերքելուց բացի այլ անելիք կարծես թե չկա, իսկ կրթության և գիտության ոլորտում էլ կարծես թե շինարարական սեզոն չէ, որ Նիկոլի պոկած ծորակներն ու կախիչները վշտաբեկ հայացքով զննելը շատ ժամանակ խլի։ Մնում է երկրորդ տարբերակը՝ «Իմ քայլը» հիմնադրամը որոշել է շեշտակի ակտիվացնել «հաջողակ տղամարդկանց» փնտրտուքն ու «սկսնակ բիզնեսմենների աջակցության համար» գումարների կամավոր հավաքագրումները, և նախարարները հասկացել են, որ այլևս չեն կարողանալու այդ սուրբ գործը թողած՝ «ձեռի հետ» օրական մի կես ժամ էլ որպես նախարար աշխատել։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ