Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԵՊՀ-ում հանդիպել է դասախոսների հետ: Հանդիպումից առաջ անվտանգության ծառայողները ոտից գլուխ ստուգել են դասախոսներին:
«ՉԻ». Հետաքրքիրն այն է, որ հանդիպման թեման «կրթվելը նորաձև է» գաղափարն է եղել: Դասախոսներին խուզարկել-ստուգելը երևի նորաձև կրթման առաջին քայլն է:
Ու էս հլը Աննա Հակոբյանն է: Պատկերացնում ենք, թե անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ նորաձև ինչ զննություն է լինելու: Դասախոսներին ծերից ծեր կտկլորացնեն, կստուգեն, հետո բոլորին կչիպավորեն, կամ ձեռքներին «բրասլետ» կհագցնեն, որ ամեն քայլն ու խոսքը վերահսկեն: