...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Արթնանում է, ծանր գխով մի կերպ նստում անկողնում, գլխին դնում Պապ թագավորի թագը՝ այն նույն ֆոլգայից, որով կտրել է տվել Հայաստանի քարտեզը, վերցնում մահճակալի կողքի սեղանին դրված բաժակը, դողդողացող ձեռքով մոտեցնում շուրթերին, բայց նույն պահին էլ խոհանոցից լսում է Տատ թագուհու ձայնը․ «թագավորն ապրած կենա, էդ ճիշտ ա՞, որ Պապ թագավորին թունավորել են»։ Ինքը խայթվածի պես բաժակը մի կողմ է շպրտում, իսկ Տատ թագուհին խոհանոցից շարունակում է․ «թագավորն ապրած կենա, էդ ճիշտ ա՞, որ որոշել ես Եկեղեցին հարկային դաշտ բերես, էս մեր խոհանոցը ահագին ժամանակ ա ռեմոնտ չենք արել, համ էլ ուզում եմ «Ալի Էքսպրեսից» էն սիրուն շորիկը պատվիրեմ․․․»։ 

Քիչ անց, տեսնելով, որ ննջարանից ձայն չի լսվում, Տատ թագուհին ներս է մտնում․ «քեզ ի՞նչ պատահեց, Պա՛պ, ոնց որ մի տեսակ ես»։ Ինքը կասկածամիտ հայացքով ոտից գլուխ չափում է նրան ու սառցե ձայնով ասում․ «Աննա, էն տերտերը մինչև շարժումը սկսելը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ա եղել, հիմա էլ Երևանի բոլոր եկեղեցիները թողած՝ ամեն երեկո Սուրբ Աննա եկեղեցի ա գնում, դու հիմա ուզում ես ասես՝ պատահական ա՞․․․ ԱԱԾ պետին կանչի՛»։

Քիչ անց ներս է մտնում Արմեն Աբազյանը, մոտենում մաճակալին, բաժակը փոխում, ապա սուսուփուս սեղանին դնում ձայնագրիչն ու սեղմում կոճակը։ Երկու անծանոթ տղամարդկանց խոսակցություն է, որոնցից մեկը հանդիսավոր ու երգեցիկ ձայնով ասում է․ «․․․ապա և օրհնութեամբ Ամենակալի և հրեշտակի թևերով ներխուժեսցեք զշէնքն կառավարութեան, և բոսոր բերէտաւորք ո՛չ կարենան կասեցնել ընթացքը ձեր։ Եւ դուրս բերեք զաւակն մոլորեալ՝ թևերը ոլորեալ, և կանգնեցրե՛ք ի վերայ պատի գնդակահարութեան, որպեսզի ամէնայն ոք պախարակի նորան։ Ապա և ժողովարանի մէջ ամէնայն երեսփոխանք դարձի գան, և իրականացնեն զիմպիչմէնթն փրկութեան»։ Այնուհետև անջատում է ձայնագրիչն ու զեկուցում․ «այնպես որ, թագավորն ապրած կենա, ձայնագրությունն առերևույթ բռնության կոչ պարունակում է, բայց անհանգստանալու բան չունեք, որովհետև ուզում են ձեզ իմպիչմենթո՛վ հեռացնել։ Իսկ Տատ թագուհին դրա հետ կապ չունի»։

Ինքը թեթևացած շունչ է քաշում ու խիստ ձայնով դիմում ԱԱԾ տնօրենին․ «էդ լավ ա, բայց գլխիս մեջ ամեն ինչ խառնվել ա, Աբազյան-Սրբազան, էս իրանցն ա-էս Կիրանցն ա, գնդակահարության Պապ․․․ մի հատ էն բաժակի միջինը ստուգեք, ու եթե ամեն ինչ նորմալ ա՝ գնացեք շարունակեք ծառայությունը․․․»։

Արթնանում է ծանր գլխացավով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ