Երկու օր առաջ Սամվել Ալեքսանյանի որդու Դուբայում կայացած հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքից ևս անդամներ են եղել։ «Մասնավորապես, հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամին, որը, ականատեսների պատմելով, լավ պարել, ուրախացել է», տեղեկացրել է «Հրապարակ»-ը՝ հավելելով, որ բոլոր հյուրերը հատուկ չարթերային չվերթով են մեկնել Դուբայ։ Աղբյուրը փոխանցում է, որ սեպտեմբերին Ալեքսանյանի որդու հարսանիքը չեղարկվել էր պատերազմական գործողությունների պատճառով, իսկ դրանից հետո որոշում էր կայացվել Հայաստանից հեռու վայրում անցկացնել միջոցառումը։
Խառը տրամադրություններ են տիրում Փաշինյանների ընտանիքում։ Փաշինյանը ծանր բանակցությունների փուլում չլվում է, կինը՝ Աննա Հակոբյանը, օրումեջ հոգեվերլուծության համար հետաքրքիր նյութ հանդիսացող անհասկանալի ստատուսներ է գրում, իսկ աղջիկը պարում է օլիգարխների որդիների հարսանիքներին։ Բայց պարում է Դուբայում։ Տղան՝ Աշոտը՝ ապրում է, մինչ մայրը ամաչում է ապրողների ու գերեվարվածների համար։
Գոհար Վեզիրյան