Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Մենք Հայաստանի համար փակել ենք օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար։ Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սադրանքները շարունակվում են: Եթե դրանք չդադարեցվեն, ապա մենք այլ միջոցներ կձեռնարկենք»:
«ՉԻ». Սադրանքն էլ ո՞րն է. Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հայ վրիժառուների հիշատակին նվիրված հուշարձան:
Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, խաղաղության դարաշրջան բացելու գործընթացն արդեն հասցրել են նրան, որ նույնիսկ արձան դնելն են շատ համարում ու դրանով պայմանավորում օդային ճանապարհի բացել-չբացելը:
Իսկ մի ժամանակ այնպիսի արտաքին քաղաքականություն էինք տանում, որ Թուրքիան իր օդային և ցամաքային ճանապարհները բացելու համար ընդամենն առաջարկում էր Արցախի կողքի շրջաններից գոնե մի հատ սիմվոլիկ գյուղ, տարածք վերադարձնել Ադրբեջանին:
Մի քանի տարում հաջողացրեցին անհավանականը դարձնել իրականություն. Հայաստանի փոխարեն Թուրքիան է դարձել պահանջատեր: