...

Էս կռիսական ե՞ք գնում

Էս կռիսական ե՞ք գնում

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, հայտարարել է, թե Հայաստանից մինչև հիմա հստակ քայլեր չեն տեսել։ «Հայաստանի իշխանությունները պետք է խաղաղության հաստատման համար հստակ քայլեր անեն, քանի որ միայն խոսելը բավարար չէ»:

«ՉԻ». Բայց շատ կռիսն են, էլի: Ուրիշ ի՞նչ պիտի անեն մեր իշխանությունները, որ թուրքերի սրտով լինի: 

Մերոնք առավոտից երեկո հայտարարում են խաղաղության դարաշրջանի մասին, թուրքերի հետ հարաբերությունների հաստատման մասին, պաշտոնապես հայտարարել են Արցախից հայկական զորքերը դուրս բերելու մասին... սրանից ավելի հստակ քայլեր լինո՞ւմ են: 

Էն էլ ո՞ւմ են ասում՝ հստակ քայլեր չենք տեսել. «Իմ քայլին»: Միակ բանը, որ էս չորս տարվա մեջ կարողանում են անել, դա հստակ քայլելն է: Էդ էլ թուրքերին դուր չի գալիս: Դուրներդ չի գալիս, վեշերդ հավաքեք, գնացեք Ռուսաստան, Ալթայ, Ույգուրստան... կներեք, ինչ-որ դաշնակացավ կպավ, հիմա կանցնի: 

Մենք այսպես հասկացանք, որ մեր իշխանություններն ինչքան տեղի են տալիս Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին, այնքան նոր պահանջներ են ավելանում: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1000 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ