...

Անզգույշ քաշքշոց՝ սահմանին

Անզգույշ քաշքշոց՝ սահմանին

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը:

Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է: Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»:

«ՉԻ». Լավ է, որ ՊՆ-ն վերահսկում է իրադրությունը: Այնքան լավ, որ հայ ու ադրբեջանցի զինվորների միջև՝ բացի վիճաբանությունից, նաև քաշքշոց, փոխադարձ քացի տալ է եղել, թեթև մարմնական վնասվածքներ ստացողներ էլ են եղել: 

Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում: Այդ ինչպե՞ս է լինում, որ ադրբեջանցիները բոլոր նմանատիպ միջադեպերը տեսանկարահանում են ու հրապարակում: Ախպեր ջան, բա դուք ընդհանրապես տեսախցիկներ չունե՞ք: Մի բան էլ դուք նկարահանեք, տարածեք: Ձեր ձեռքից ո՞վ է բռնել: Կամ էլ առանձնապես նկարահանելու բան չունեք, դրա համար էլ սրտնեղում եք, որ ադրբեջանական տեսանյութեր են մարդիկ նայում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   832 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ