ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակութային միջոցառում կազմակերպելու համար 5 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ:
«ՉԻ». Կարելի է այսպես ձևակերպել թեման. ՀՀ ՊՆ-ն համագործակցում է արկածախնդիրների հետ: Այդպես է ստացվում: Կոնյակի գործարանում աշխատողներին ասում են կոնյակագործ, պահածոներ արտադրողներին համարում են պահածոյագործ, «Արկածախնդիր» ՍՊԸ-ի աշխատողներին էլ արկածախնդիրներ պիտի համարեն:
Ըստ օդում, ջրում և գետնի տակ պտտվող, լողացող և սողացող լուրերի, ՊՆ-ն մտադիր է նաև համագործակցել «Քյալլագյոզ» ՍՊԸ-ի, «Մունդառ» ՓԲԸ-ի և «Չուժոյ պախմել» ԲԲԸ-ի հետ: