...

Ապագա կա՝ Քոչարյանով, բանով

Ապագա կա՝ Քոչարյանով, բանով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հանգամանքին, ասել է. «Մեր երկիրը և ժողովուրդը մի կերպ փրկվել են Քոչարյանից և նրա փրկության կարիքը չունեն, նրան սպասում է ձախողում»:

«ՉԻ». Իմքայլական պատգամավորը ճիշտ է ասում. հազիվ էինք պրծել Քոչարյանից: Բայց չի ասում, որ իրենց «իմաստուն» քաղաքականության արդյունքում Քոչարյանին կենդանացրին, հետ բերեցին, նորից մեր վզին փաթաթեցին: Բա դա ինչի՞ չեք ասում: Աննախադեպ փաստ է, իմիջիայլոց:

Այսօր մեկը մի ուշագրավ բան էր գրել: Ասում է՝ իշխանությունները հայտարարեցին. «Արցախը Հայաստան է ու վերջ», կորցրեցինք Արցախը: Ասացին՝ «Մարտի 1-ի գործը բացահայտված է», մարտի 1-ի գործը փակվեց: Հիմա ասում են՝ «Ապագա կա», ահուդողով ենք սպասում, թե այդ ինչ ապագա է լինելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   977 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ