...

Ապտակ, որին արժանի են

Ապտակ, որին արժանի են

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Որերորդ անգամ ապշահար հետևում եմ, թե պառլամենտում ինչպես է ընդդիմությունը հերթական անգամ ինքնանվաստացման ակցիաներ իրականացնում։ Ինչով ե՞ք զբաղված, ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք ուզում, և, ընդհանրապես, ձեզ լա՞վ եք զգում։ Սա է՞ ձեր օրակարգը, կամ դուք օրակարգ ունե՞ք... եթե չունեք, ինչու՞ եք գնում էդ նիստերին. ցլամարտիկի կեցվածքով ոչնչի մասին բանավիճելը: 

Չեք հասկացե՞լ, որ ձեզ հաջողությամբ և պարբերաբար փչացնում են՝ ներքաշելով անարժեք, անպատիվ ու քստմելի դիալոգ-բազարների մեջ, դուք էլ՝ ջանասիրությամբ հո չեք ներքաշվում։ Զրո եք դարձել, հասկանում ե՞ք»:

«ՉԻ». Էս լավ ապտակ էր ընդդիմությանը: Վահագն Ալեքսանյանը կարող է չծեծել ընդդիմադիրներին, քանի որ Դավիթ Անանյանի գրածը ծեծից բեթար է:

Չէ, պրն Անանյան, ընդդիմությունը չունի օրակարգ: Դե եթե չունի, ուրեմն կարող է ամեն ինչից խոսել. ցլամարտ, քուչի բազարներ, հոգեհանգիստ, պաթոս, նվնվոց...

Դրա համար ենք ասում, որ քաղաքական դաշտը գրավված է քաղաքականությունից կիլոմետրերով հեռու ուժերի կողմից: Իրար գրկած ջան են ասում, ջան լսում, չոռ են ասում, չոռ լսում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ