Ձեռագրերը չեն այրվում
25.10.2020 / 21:00
Քաղաքական
25.10.2020 / 20:00
Հարցազրույց
25.10.2020 / 19:00
Խմբագրի ընտրանին
25.10.2020 / 12:00
Սատիրիկոն/Երազահան
25.10.2020 / 11:00
Սատիրիկոն/Լուր-մեկնաբանություն
25.10.2020 / 10:00
18.09.2020   21:30
197

Առաջին անգամ Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում. Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է Microsoft-ի հետ՝ գործարկելու աշխարհում առաջատար Azure


Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը նախագործարկում է Azure Stack ամպային պլատֆորմը: Սա այս ամպային պլատֆորմի առաջին ներդրումն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում: Վիվա-ՄՏՍ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որ համագործակցելով Microsoft-ի հետ, իր բիզնես-հաճախորդներին առաջարկում է Azure Stack ամպային ծառայություններ տվյալների մշակման իր սեփական կենտրոններից:

Azure Stack ամպային պլատֆորմի՝ Վիվա-ՄՏՍ-ի ներկայացրած առաջարկից օգտվող ընկերությունը հնարավորություն կստանա նվազեցնել սեփական լուծումների մշակման ծախսերը, ինչպես նաև արագացնել իր ապրանքատեսակների գործարկումը միջազգային շուկաներում: Բիզնես-հաճախորդները կկարողանան ստեղծել ժամանակակից հիբրիդային հավելվածներ՝ միաժամանակ օգտագործելով Վիվա-ՄՏՍ-ի՝ տվյալների լոկալ վերամշակման կենտրոնների և Microsoft-ի գլոբալ ենթակառուցվածքի հնարավորությունները: Հաճախորդները հնարավորություն կունենան ընտրելու, թե որտեղ պահպանել տվյալները, ինչպես նաև գործարկել վիրտուալ մեքենաներ (virtual machines)` իրենց սեփական թե գործընկեր ընկերության տվյալների կենտրոններում (data centers), լինի դա Հայաստանում թե աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղակայված տվյալների կենտրոններում, որտեղ Microsoft Azure-ը ներկայացված է: Microsoft Azure-ը ներառում է բիզնես-լուծումների համապարփակ գործիքակազմ՝ հասանելի ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ՝ համացանցի միջոցով:

Ստանալով մուտքի հնարավորություն Հայաստանում տեղակայված Azure Stack պլատֆորմի հիմքով մատուցվող ծառայություններին՝ բիզնես-հաճախորդները կարող են տվյալների  մշակումն իրականացնել երկրի ներսում: Այս ծառայությունների օգտագործումը թույլ կտա նվազեցնել աշխատանքի նոր պայմաններին հաճախորդի աշխատակազմի և տեխնոլոգիական լուծումների ադապտացման ծախսերը: Հիբրիդային սցենարներում տեղական միջավայրի և հանրային օգտագործման համար նախատեսված ամպային միջավայրի սահուն ինտեգրումը թույլ է տալիս ապահովել ՏՏ ենթակառուցվածքի անխափան աշխատանք, արագացնել հաճախորդի նոր բիզնես-համակարգերի գործարկումն ու ապահովել անհրաժեշտ ճկունություն: Azure Stack-ը, որը տեղակայված է Վիվա-ՄՏՍ-ի ամպային պլատֆորմի վրա, նաև կնպաստի ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման ծախսերի օպտիմալացմանը՝ վերացնելով կապիտալ ծախսեր կատարելու անհրաժեշտությունն ու օպտիմալացնելով գործառնական ծախսերը, ինչը կբարձրացնի ՏՏ գործընթացների արդյունավետությունը և կօգնի ստեղծել զարգացման հեռանկարներ. հաճախորդները կվճարեն ծառայությունների դիմաց հետևյալ սկզբունքով՝ «վճարում միայն օգտագործված ծավալի համար»:

«Microsoft-ի հետ համագործակցությունը և տվյալների մշակման մեր սեփական կենտրոններից Azure ամպային ծառայություններ առաջարկելը մեզ թույլ կտան ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված մեր ամպային ծառայությունների տեսականին՝ հաճախորդների համար ապահովելով թվային լուծումների ոլորտում առաջատար, ժամանակակից, պլատֆորմի հենքով աշխատող ամպային ծառայությունների հասանելիություն: Հայաստանյան ընկերությունները կկարողանան արագացնել իրենց մուտքը համաշխարհային շուկաներ, այդ թվում նաև՝ ՏՏ շուկաներ, իսկ միջազգային կորպորացիաները կկարողանան ավելի մեծ հաջողության հասնել՝ ավելի մոտենալով հայ սպառողին: Վիվա-ՄՏՍ-ը հերթական կարևոր քայլն է կատարում թվային ծառայությունների օպերատոր դառնալու ճանապարհին, ինչպես նաև նման հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Microsoft Azure-ը հանդիսանում է ամպային IaaS (ենթակառուցվածք՝ որպես ծառայություն) և PaaS (պլատֆորմը՝ որպես ծառայություն) առաջատար, որն ապահովում է ավելի քան 200 նախապես կոնֆիգուրացված ծառայությունների օժանդակում: Դա հնարավորություն կտա Վիվա-ՄՏՍ-ին իր հաճախորդներին հանելի դարձել իր մեյնֆրեյմը և մշակել ծրագրեր ու լուծումներ, որոնք հարմարեցված են որոշակի բիզնես կարիքների համար։ 

Azure-ը տարբեր մեծության ընկերությունների համար ապահովում է արդյունավետություն, մատչելիություն, ճկունություն, կիբերանվտանգություն, շարժունություն և արտադրողականություն: Համաշխարհային ընկերությունները Azure-ը ճանաչել են որպես կորպորատիվ միջավայրի համար ամենահասանելի և հուսալի հիբրիդային ենթակառուցվածք և ամպային լուծում:
 



Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 Պիտակներ

         Վիվասել


››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված

Մարգո է վատացել
Մարգո է վատացել
04.10.2020 / 6894
























Բարև, անորակներ
Բարև, անորակներ
01.10.2020 / 1554

Ժողովրդին ատողը







Սա՞ էր ձեր թափը
Սա՞ էր ձեր թափը
03.10.2020 / 1428




Էդիկ, դու սուս
Էդիկ, դու սուս
15.10.2020 / 1361









Ոգևորվել են
Ոգևորվել են
22.10.2020 / 1144