...

Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է հավելվածներ՝ ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարների համար

Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է հավելվածներ՝ ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարների համար

Ֆիթնեսի և առողջ ապրելակերպի  բոլոր սիրահարներին՝ Վիվա-ՄՏՍ-ը առաջարկում է նոր «Fitness Club» ծառայությունը, որին բաժանորդագրվելով հնարավոր է ներբեռնել ֆիթնեսի և առողջ ապրելակերպի՝ ամենատարբեր ուղղվածության լիարժեք ֆունկցիոնալ հավելվածներ` սպորտի և ֆիզիկական առողջության զարգացման, առողջ սննդակարգի, մտքի մարզման ու զարգացման վերաբերյալ: Ծառայությունը հասանելի է «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:

«Fitness Club» ծառայությանը բաժանորդագրվելու համար ահնրաժեշտ է այցելել https://fitness.mts.am և ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր):

«Fitness Club» ծառայության առավելություններն են`

  • 3 օր փորձնական օգտագործման հնարավորություն,
  • Հավելվածները հասանելի են առանց գովազդի և ներառում են հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի,
  • «Fitness Club» հավելվածի պատկերակը անմիջապես սմարթֆոնի Էկրանին ավելացնելու հնարավորություն՝ առավել հարմարավետ օգտվելու համար,
  • «Fitness Club»-ում ներառված հավելվածները ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչև 31.05.2020),
  • Գործում է վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):

Ինչպե՞ս բաժանորդագրվել և օգտվել

  • Հաստատել ակտիվացումը https://fitness.mts.am կայքում. Մուտք գործել https://fitness.mts.am պորտալ. կբացվի ծառայության ակտիվացման էջ: Ակտիվացնելու համար ընտրել բաժանորդագրման տարբերակը և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը:
  • Ուղարկել «Start1», «Start7» կան «Start30» SMS-հարցումը 906090 կարճ համարին: Ծառայության հետագա օգտագործման համար այցելել https://fitness.mts.am

Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել

Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել «Stop» բառը 906090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն) կամ մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին և սեղմել «Ապաբաժանորդագրվել»:

Ծառայության գինը

-          1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ

-          1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ

-          1 ամսով բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ
906090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով՝ www.mts.am:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ