...

Արտաքսենք 5 հազարի, գոհ կլինեն միլիոնները

Արտաքսենք 5 հազարի, գոհ կլինեն միլիոնները

Դերասան Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պահանջում եմ Նիկոլին, ՔՊ-ին քվեարկած, նրանց իշխանության բերած բոլոր քաղաքացիներին թույլ չտալ լքել Հայաստանը։ Դուք պիտի մնաք ու ուտեք ձեր կերած բորշչը, չեք մարսելու բայց խեղդվելով պիտի ուտեք, Ոչ մեկիդ չեմ ներելու»։

«ՉԻ». Ճիշտն ասած, ծանոթ չենք Գևորգ Գրիգորյանի ստեղծագործական ճանապարհին, չգիտենք, թե ինչ դերեր է կատարել: Բայց դե, որ ասում է դերասան եմ, հավատանք:

Խնդիրն ուրիշ տեղ է: Ինչո՞ւ են հակաիշխանական լրատվամիջոցները մեծ էնտուզիազմով տարածում դերասանի գրառումը: Հիմա մարդ է՝ հուզական մասնագիտությամբ, մի բան գրել է. ինչո՞ւ եք տարածում: Ի՞նչ եք մտածում՝ դրանից հետո ավելանալո՞ւ են հակաիշխանական տրամադրությունները:

Իհարկե՝ ոչ: Պարզապես 890 հազար մարդ, նրանց ընտանիքի անչափահաս անդամները, բոլոր նրանք, ովքեր միայն հանգամանքների բերումով չեն քվեարկել «Իմ քայլի» օգտին, հիշելու են դերասանին: Հավատացեք, ամենևին ոչ լավ խոսքերով:

Կարելի է նաև հակադարձ առաջարկ անել դերասանին. Քոչարյանի, Սարգսյանի և նրանց համհարզ Վազգեն Մանուկյանի ցույցերի բոլոր մասնակիցներին մեկ տարով արտաքսել Հայաստանից: Հայաստանից կգնան մի 5000 հոգի, գոհ կլինեն միլիոնները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3654 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ