...

Հակաքարոզչությունը տապալելու խոստովանություն

Հակաքարոզչությունը տապալելու խոստովանություն

Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդկանց չի հետաքրքրում, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման արդյունքում խզվեց ավելի քան 1000 մարդու ճակատագիր` 1000 ընտանիք կորցրեց իրենց հարազատներին: Մարդկանց այլևս չի հետաքրքրում մերձավորը… միայն ինքը` իր անձը և իր գումարը…: Տարօրինակ է, որովհետև ես մեծացել եմ այլ հասարակության մեջ, որտեղ մարդու կյանքը արժեք ուներ»:

«ՉԻ». Սա ոչ այլ ինչ է, քան պատվիրատուների մոտ արդարանալու անհաջող փորձ: Մենք ամեն ինչ արեցինք, ամեն օր հակաքարոզչություն իրականացրեցինք, բայց ժողովուրդը չի ցանկանում ընդունել, որ Փաշինյանը անձամբ կորոնավիրուսը բերեց Հայաստան և պետք է դուրս գալ փողոց ու տապալել կառավարությանը:

1000 մարդու կյանք խլվեց նաև այն պատճառով, որ որոշ «մարդիկ» չխորշեցին անգամ այս պայմաններում պատվեր կատարել և հակաքարոզչություն իրականացնել դիմակներ կրելու դեմ:

Գևորգյանը երիտասարդ տղա է, մեծացել է Հայաստանում, հետաքրքիր է այդ ի՞նչ փակ հասարակությունում է ապրել վերջին 20 տարիներին, որ մարդու կյանքն արժեք է ունեցել: Իշխանությունների կողմից գնդակահարված հասարակության ժամանակաշրջանի մասին այդպիսի պատկերացումներ ունենալու համար պետք է գիտությանն անհայտ որևէ այլ վարակով հիվանդացած լինես:

Աշխարհում այս պահին կորոնավիրուսից արդեն մահացել է ավելի քան 700000 հազար մարդ և շարունակում են մահանալ: Բայց երկրագնդի վրա դժվար թե գտնես ևս մեկին, որը կմեղադրի հասարակություններին միայն իր անձի ու գումարի մասին մտածելու մեջ:

6 ամիս է, ինչ Գևորգյանը և ևս մի քանիսը փաստահավաք խումբ են ստեղծել, որը պետք է հետաքններ, թե ինչ բացթողումներ կամ ձախողումներ է ունեցել կառավարությունը և նրա լիազոր մարմին առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: 6 ամիս է՝ չկա որևէ հրապարակված փաստ, չկա որևէ միջանկյալ զեկույց, որ կարելի լիներ առարկայական քննարկել: Դրա փոխարեն այսպիսի գրառումներ են ծնվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1728 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ