...

Ի՞նչ պակաս դեղին մամուլ է

Ի՞նչ պակաս դեղին մամուլ է

«Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցվել են»:

Չեք հավատա, բայց սա որևէ ընդդիմադիր կամ դեղին մամուլի գլխագիր չէ:

Սա երկրի առաջին դեմքի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» վերնագիրն է:

Ի՞նչ կարող են հասկանալ միայն վերնագրեր կարդացող մեր շատ հայրենակիցները: Երկրի վարչապետին պատկանող լրատվամիջոցը բարձրաձայնում է, որ հարևան Վրաստանում դադարեցվել է ամենահայտնի պատվաստանյութերից մեկի կիրառումը: Ուրեմն ինչ է պետք անել՝ դեռ չպատվաստվել, մինչև չհասկացվի, թե որը ինչ վնաս կամ օգուտ է տալիս:

Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ հազարավոր մահերը հակապատվաստումային քարոզ իրականացնողների խղճին են:

Հիմա, եթե մի փոքր խիղճ ունի, ապա պետք է ամոթի սյունին գամի «Հայկական ժամանակին», նրա խմբագրին ու աշխատակազմին: Հայտարարի, որ դիտում բերելու նրանց անհագուրդ ցանկությունը նպաստում է նոր մահերին: Իհարկե, չի անի, քանի որ միայն դեղին մամուլ է կարդում:

Հ.Գ. Հատուկ նշենք, որ պատվաստանյութի կիրառումը դադարեցվել է, քանի որ պիտանելիության ժամկետը լրացել է։ Բայց նման գլխագիր դնելու դեպքում էականորեն կնվազեր դիտումների քանակը: Մի բան, որն ավելի կարևոր է, քան օրհասական վիճակում մարդկանց մոտ շփոթմունք չառաջացնելը:

Հ.Գ. 2 Ավելի ուշ ՀԺ-ն նյութի վերնագրի փոփոխություն է կատարել և ավելացրել «երկրում առկա պատվաստանյութի պիտանելիության ժամկետը սպառվել է» հատվածը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2528 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ