ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ
Գևորգ Կոստանյան - Կենդանակերպի նշանը` Կեղծառյուծ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դժբախտ մեսիջներով։
Երկուշաբթին ծանր օր է. ծանր քաշով ծանրոց կստանաք քրեական գործ հարուցելու ՀՔԾ որոշումներով:
Երեքշաբթին ուսումնական օր է. ողջ օրը կանցկացնեք ձեր դեմ հարուցված քրեական գործի ուսումնասիրությամբ:
Չորեքշաբթին անպաճույճ օր է. ուսանողներից մեսիջ կստանաք, որ նրանք բոյկոտում են «Ինչպես կեղծել փաստերը» ձեր դասախոսությունը:
Հինգշաբթին հիասթափության օր է. կսպասեք կարևոր զանգի, բայց կխափանվի բջջային կապը:
Ուրբաթը սև օր է. Վիկտոր Սողոմոնյանի փոխանցած գումարի անդորրագիրը կհայտնվի էլեկտրոնային հասցեի spam բաժնում։
Շաբաթ օրը կաշխատեք «Ինչպես թռնել պատասխանատվությունից» աշխատության վրա, իսկ կիրակին կանցկացնեք ինքնաթիռում։
«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: