...

Իսկ այլասերվածությունը ե՞րբ եք բռնագանձելու

Իսկ այլասերվածությունը ե՞րբ եք բռնագանձելու

Ընդդիմադիր դաշտն են մաքրում

Այս շաբաթն ավարտվում է 22 նախկին պաշտոնյաների համար տխուր զարգացումներով: ՀՀ գլխավոր դատախազությունը նրանց ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայցապահանջ:

Ի՞նչը մեր ուշադրությունը գրավեց. այդ նախկին պաշտոնյաների մեծամասնությունը Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված անձինք են, կամ Սերժ Սարգսյանի կադրերը: 

Ինքներդ դատեք. ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյան. Սերժ Սարգսյանն է նրան «բրդել» առաջ: 

Հարկադիրի պետ Միհրան Պողոսյան, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան, Դավթաշենի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Ռուսլան Բաղդասարյան, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյան, Սերժ Սարգսյանի թիկնազորի երևի նախկին պետ Վաչագան Ղազարյան, Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյան, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան... էն ավելի մանր չինովնիկներին չենք նշում: Ու այսքանին գումարում ենք հենց նաև Սերժ Սարգսյանին:

Նմուշի համար մի հատ վառ և ընդգծված քոչարյանական չկա: Սեյրան Օհանյանը միգուցե, բայց նա էլ մի օր քոչարյանական է, երեկ ուրիշ ճամբարում էր, դա հաշիվ չէ: Ասենք, մի հատ պայմանական «Երվանդ Զախարյան» լիներ գոնե: Չկա:

Հիմա սա պատահակա՞ն է, թե չէ՞: Չգիտենք, բայց ո՞նց կարող է այդպես լինել, որ տասնյակ սերժականների, Սերժ Սարգսյանով հանդերձ, ապօրինի գույքը առգրավելու են, իսկ ահա քոչարյանականներին ճիշտ հակառակը՝ պարգևատրում են միլիարդանոց տենդերներով: 

Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները քոչարյանական ճամբարին խրախուսում են ոչ միայն տենդերներով, այլ նաև ընդդիմադիր դաշտում նրանց դիրքներն ամրապնդելով: Այսինքն՝ այս պահին գլխավոր ընդդիմադիր մրցակցին հարվածներ հասցնելով ու թուլացնելով: Ասեք, թե որտեղ ենք սխալ բան ասում: Երևի «դու ինձ, ես քեզ» կարգի ինչ-որ համաձայնություն կա իշխանությունների ու քոչարյանականների միջև. իրար մեջք են պահում: Բա ի՞նչ մտածենք: 

Չնայած, մյուս կողմից, թող հանրապետականները խոսեն, մենք ինչի՞ պիտի նրանց դարդը քաշենք: Խոսելու բան ունենան, թող ասեն: Եթե ինչ-որ միտում են տեսնում այս ամենի մեջ: Եթե չեն տեսնում, կամ լուռ են մնում, ինչ արած, ստացվում է՝ հիմնական թալանչիները իրենք են եղել: Անցանք առաջ:

«Տոռմուզները» փչացել են

Չէ, բայց էլի բան կա. ախր միտում կարծես կա: Երկու օր է, իշխանական քարոզիչները, բան ու գործ չունեն, ընկել են Ռիտա Սարգսյանի ետևից: Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանն ինչ-որ տեսանյութ են թողարկել, որտեղ իրենք Սերժ Սարգսյանի կնոջ գերեզմանի մոտ զրուցում են: Անկեղծ, չենք դիտել, թե ինչի շուրջ են զրուցում: Չի էլ հետաքրքրում: 

Լավ, սրա համար քննադատում եք Ավետ Բարսեղյանին ու Նազենի Հովհաննիսյանին, ծաղրում եք, բան եք անում, հասկացանք, բա Ռիտա Սարգսյանին ինչի՞ եք վիրավորում ու ծաղրում: Իշխանական քարոզիչներ, ձեզ ենք ասում. այս թեմայի վերաբերյալ ձեր ստատուսների տակի քոմենթները չե՞ք կարդում: Ինչեր են գրում մահացած կնոջ մասին: Կայֆեր են բռնում, ղժժում... այդ կինը մահացել է, տեղյակ չե՞ք: 

Հանրապետականներն էլ այնտեղից են գրոհ կազմակերպել իշխանական քարոզիչների վրա, իրար ինչ ասես, որ չեն ասում: Վերջին քֆուրներով: Երկու օր է, իրար միս են ուտում: Սա է մեր ներքաղաքական թիվ մեկ թեման:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ