...

Սեյրան Օհանյանը նսեմացնում է Սերժ Սարգսյանին

Սեյրան Օհանյանը նսեմացնում է Սերժ Սարգսյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շնորհավորում եմ ՀՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի շքանշանով պարգևատրված՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած և «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված զինծառայողներին:

Այսօր Արցախյան հաղթանակի, բանակաշինության ակունքներում կանգնած նվիրյալ հրամանատարների սերունդները իրավունք ունեն հպարտությամբ հայտարարելու, որ այսօրվա հերոսները որպես զինվոր կայացել, ռազմարվեստի մեջ արհեստավարժ են դարձել բանակաշինության ողջ ընթացքում, երբ հաղթանակների հպարտությունը, փառքը ժողովրդինն էր. հաղթում էր և հաղթում է ժողովուրդը»:

«ՉԻ». Հիմա որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու է Սեյրան Օհանյանը շնորհավորում Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած և «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված զինծառայողներին, մի հատ էլ հպարտանում մեր զինվորականներով, իսկ ահա Սերժ Սարգսյանը քննադատում է, թե ինչի են պարգևատրել:

Մեր աչքով մի բացատրություն ընկավ, որ Սերժ Սարգսյանը քննադատել է, քանի որ նախանձում է, որ իր օրոք այդպիսի ռազմական լուրջ հաջողություն չի եղել, ինչպիսին Տավուշի մարզում նոր բարձունքներ վերցնելն էր: 

Բայց Սեյրան Օհանյանն էլ կարծես որևէ կապ չունի Տավուշի մարզում ռազմական գործողությունների հետ, բայց մարդը շնորհավորել է, կիսվել է իր զգացմունքներով, չի նսեմացրել այդ պարգևատրումների արժեքն ու նշանակությունը:

Սա փոխանցեք սերժականներին, թող տեսնեն, թե Սեյրան Օհանյանն ինչպես է իր շնորհավորական ուղերձով նսեմացնում իրենց շեֆին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1389 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ