...

Ճի՞շտ է, որ Վլադիմիր Գասպարյանը ապտակել է

Ճի՞շտ է, որ Վլադիմիր Գասպարյանը ապտակել է

«Կարծում եմ՝ Ազգային ժողովում Նիկոլի վերջին ելույթից հետո նույնիսկ խիստ դիվանագետ Զոհրաբ Մնացականյանին այլ բան չէր մնա անելու, քան ապտակել Նիկոլ Փաշինյանին՝ ակնհայտ փաստերը կեղծելու, անամոթաբար խեղաթյուրելու համար»:

Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«ՉԻ». Դե, գոնե ուրիշ մարդու անուն նշեք: Չէ մի չէ՝ Զոհրաբ Մնացականյան: Տարիներ շարունակ աշխատեց ձեզ հետ, երբևիցե ձայն չհանեց տապալված արտաքին քաղաքականության վերաբերյալ, այնուհետև մեկ օրում անցավ Նիկոլի կողմը, երկուսուկես տարի ամեն ինչում համաձայնեց հետը, իսկ պատերազմից հետո անգամ մեկ հարցազրույց չի տալիս՝ պարզաբանելու՝ ի՞նքն է հեռացել, թե՞ իրեն են հեռացրել:

Ինչ վերաբերում է կոնկրետ ապտակելուն: Գևորգ Կոստանյանը ճիշտ կանի՝ պարզաբանի՝ 2016 թվականին, ՊՊԾ գնդի գրավման օրերին Վովա Գասպարյանը իրեն ապտակե՞լ է, թե՞ ոչ, և արդյոք ճի՞շտ է, որ միայն Սերժ Սարգսյանի շնորհիվ է փրկվել ավելի մեծ ֆիզիկական ներգործությունից:

Իսկ ընդհանրապես, ուրիշներին քայլերի մղելուց առաջ Կոստանյանը ճիշտ կաներ՝ ինքը գար Հայաստան, անկախ դատարանի միջոցով ապացուցեր, որ չի փոխել Մարտի 1-ի պարկուճները և գուցե անձամբ ապտակեր իրեն անվանարկողին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ