...

Միայն ոչ Ռուբինյանը

Միայն ոչ Ռուբինյանը

Ռուբեն Ռուբինյանին արտաքին գործերի նախարար նշանակելու մասին լուրերը դեռ պաշտոնապես չեն հաստատվել, բայց հաշվի առնելով Փաշինյանի էքստենտրիկ նշանակումներ անելու հետագիծը՝ պետք է արձանագրել, որ դա կլինի նրա վատագույն կադրային նշանակումը չափազանց կարևոր պաշտոնին:

Անգամ Զոհրաբ Մնացականյանի նշանակումը կխամրի դրա ֆոնին:

Ներկայումս Արցախի վերաբերյալ բանակցությունները մտնում են շատ կարևոր փուլ և անփորձ, բանակցային նրբություններից անտեղյակ, երբեմն անհավասարակշիռ և միայն ղեկավարին քննադատողներին հակադարձելու մեջ հմտացածին նշանակելը կբերի հայկական դիվանագիտության վերջնական ջախջախմանը:

Հիշենք, որ նա անգամ չէր կողմնորոշվել ճիշտ քվեարկել ԵԽԽՎ նիստում, և դա բերել էր հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի:

Ռուբեն Ռուբինյանը ամենաշատը կարող է Փաշինյանի խոսնակ աշխատել: Հաստատ իդեալական տանդեմ կլինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2012 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ