Վահագն Ալեքսանյան. Կենդանակերպի նշանը` Ուսատտիկ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հակահարձակողական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Արցախյան 44-օրյա պատերազմը նույն Ավարայրի ճակատամարտն էր, տարբերությունը միայն այն էր, որ Վարդան Մամիկոնյանը բունկեր չուներ:
Երեքշաբթի օրը կհերքեք այն լուրերը, թե դուք Գագիկ Ծառուկյանի հոգեզավակն եք և կասեք. «Ընտրությունների արդյունքները կապացուցեն, որ ես Ծառուկյանի հոգեվարքն եմ»։
Չորեքշաբթի օրը կառաջարկեք վերացնել Մինսկի խմբի եռանախագահների ինստիտուտը, քանզի այն Նիկոլ Փաշինյանի մոտ տհաճ ասոցիացիաներ է առաջացնում:
Հինգշաբթի կառավարությանը կառաջարկեք դատի տալ Տեր-Պետրոսյանին՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և այլ անհաջող դեմքերի քաղաքականություն բերելու համար. Նիկոլ Փաշինյանը առարկություններով կվերադարձնի առաջարկը:
Ուրբաթ օրը կհայտարարեք, որ պետք է բանակը վերացնել, որպեսզի Ադրբեջանը պատերազմելու առիթ չունենա:
Շաբաթ և կիրակի օրերին կազմակերպեք ուսապարկերի հավաք. աստղերը լավ երեկույթ են խոստանում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021