...

Աստղերը հուշում են. Վահագն Ալեքսանյան

Աստղերը հուշում են. Վահագն Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյան. Կենդանակերպի նշանը` Ֆեյսբութ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ջերմեռանդ իրադարձություններով:

Երկուշաբթին կլինի ձեր աշխատանքային առաջին օրը՝ որպես պատգամավոր. կնստեք ԲՀԿ խմբակցության աթոռին, ձեզ կհուշեն, որ դուք վաղուց դուրս եք եկել «Բարգավաճ Հայաստանից»:

Երեքշաբթի օրը կառաջարկեք խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Իմ Ծափը» դաշինքով:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ պատերազմում Հայաստանը ոչ մի տարածքային կորուստ չի ունեցել. պլյուս-մինուս մի 8000 քառակուսի կիլոմետր:

Հինգշաբթի կոչ կանեք Վլադիմիր Պուտինին անվանել Համայն Ռուսիոյ  և Ֆրանսիոյ նախագահ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ դուրս գա:

Ուրբաթը ՔՊ-ի նախընտրական ցուցակի կազմավորման օրն է. առավոտյան ժամը 05:00-ից գրասենյակի մոտ կանգնած կլինեք: 

Շաբաթ և կիրակի օրերին ֆեյսբուքում քլնգեք նախկիններին, բայց Ծառուկյանին չկպնեք, մարդ ես, մեկ էլ տեսար, իրավիճակ փոխվեց:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ