...

Ավելի լավ է՝ բասկետբոլ խաղաք

Ավելի լավ է՝ բասկետբոլ խաղաք

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս արտահերթ ընտրությունները չեղարկելու օրակարգով, կամ անձնական նպատակներ են հետապնդում, որոնք որևէ կապ չունեն նրանց բարձրագոչ հայտարարությունների, հայրենիքի փրկության հետ, կամ էլ՝ թաքուն պայմանավորվածությամբ ուզում են երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

ԲՀԿ-ն նման օրակարգ ունենալ չի կարող ու մտադիր է ակտիվ մասնակցել առաջիկա ընտրություններին՝ դրանցում վստահ հաղթանակ տանելու, երկրի բարգավաճման ու անվտանգության օրակարգը կյանքի կոչելու համար»։

«ՉԻ». Կարո՞ղ եք ցույց տալ գեթ մեկ քաղաքական ուժ, որը հանդես է գալիս արտահերթ ընտրությունները չեղարկելու օրակարգով: Չտանջվեք, չեք կարող գտնել:

Եթե հայտարարվում է, որ Փաշինյանը իրավունք չունի մնալ վարչապետի պաշտոնում, քանի որ հրաժարական է տվել, դա դեռ արտահերթ ընտրություններ չցանկանալ կամ չեղարկել չի նշանակում:

Ակնհայտ է՝ այս պահին իշխանության հետ պայմանավորվածություն ունեն ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն: Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, ցույց կտա մոտ ապագան: Գուցե դա բիզնես պայմանավորվածություն է, գուցե՝ այլ: Օրինակ՝ ուրիշներին թույլ չենք տա, բայց «Բարգավաճի» համար բացառություն կանենք ընտրողների հետ հին ու բարի, բարգավաճական մեթոդներով աշխատելու համար:

Վստահ հաղթանակ էլ չի կարող տանել մի ուժ, որը գործող իշխանության հետ քաղաքական առևտրի մեջ է: Այդ դեպքում հենց գործող իշխանությունը հաղթանակ կտանի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   579 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ